2024 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ քաղաքացի «Էներգո» Ստիլ ՓԲԸ-ի անվամբ գրանցված կառուցապատման իրավունքով տրամադրված հողի հարկի գումարը կազմում է՝ 141430 /մեկ հարյուր քառասունմեկ հազար չորս հարյուր երեսուն/ ՀՀ դրամ, որից հողի հարկի ապառք՝ 125592 /մեկ հարյուր քսանհինգ հազար հինգ հարյուր ինսուներկու/ ՀՀ դրամ, հողի հարկի տույժ՝ 15838 /տասնհինգ հազար ութ հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2013-2024թթ. ընկած ժամանակահատվածում իրավահարաբերության պահին գործող կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:
Վերոգրյալի կապակցությամբ 2024 թվականաի սեպտեմբերի 24-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ կառուցապատման իրավունքով տրամադրված հողի հարկի վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2024 թվականաի հոկտեմբերի 3-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է «Էներգո» Ստիլ ՓԲԸ-ն։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
2024 թվականի հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 61 արձանագրությունը։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը և 401-րդ հոդվածը, իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը և 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, 16-րդ հողվածի 3-րդ պարբերության «ա» ենթակետը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշումեմ.
- «Էներգո» Ստիլ ՓԲԸ-ից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 141430 /մեկ հարյուր քառասունմեկ հազար չորս հարյուր երեսուն/ ՀՀ դրամ, որպես անշարժ գույքերի հողի հարկի գումար:
- Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։
- Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
- Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից: