Հաշվի առնելով համայնքի հեռանկարային զարգացման ծրագրերը, «ԷՅ-ԹԻ-ՓԻ» բարեգործական հիմնադրամի դիմումը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 16 գլխի 75 հոդվածը, 14 գլխի 56-57 հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 08.05.2003թ. N 714-Ն որոշման հավելվածի 7-րդ մասը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 20 կետով համայնքի ավագանին` որոշում է` 1. Թույլատրել Ստեփանավան քաղաքի Ուրասար գյուղի վարչական տարածքի կադաստրային քարտեզի 06-106-0129-0020 ծածկագրից առանձնացված` 51.0086 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքը, 06-106-0110-0001 ծածկագրից առանձնացված` 32.4306 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքը, 06-106-0110-0002 ծածկագրից առանձնացված` 22.6785 հա գյուղատնտեսական նշանակության արոտը անհատույց օգտագործման իրավունքով, 25 տարի ժամանակով տրամադրել «ԷՅ-ԹԻ-ՓԻ» բարեգործական հիմնադրամին` անտառապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով: |