ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովի 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունած բանաձևով հունիսի 3-ը հռչակվել է «Հեծանվի համաշխարհային օր» և 2018 թվականից յուրաքանչյուր տարի հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ հեծանվի համաշխարհային օր նշվում է տարատեսակ հեծանվային նախագծերով: 2024 թվականի հունիսի 15-16-ին Ստեփանավան համայնքում նախատեսվում է կազմակերպել հոբելյանական «Մարզային գավաթ 10» հեծանվասպորտի մրցաշարը: Հիմք ընդունելով հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիային հիմնադիր նախագահ Արմեն Անտոնյանի գրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. 2024 թվականի հունիսի 15-16-ին «Մարզային գավաթ 10» հեծանվասպորտի սիրողական մրցաշարը Ստեփանավանում կազմակերպելու և անցկացնելու, Ստեփանավանը հանրաճանաչելի դարձնելու նաև սպորտային և արկածային տուրիզմի զարգացման խթանման համար տրամադրել 835000 (ութ հարյուր երեսունհիգ հազար) ՀՀ դրամ աջակցություն: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |