|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մարտի 2019 թվականի N 31-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքով, տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 28.10.2010 թվականի թիվ 1477-ն որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությունը Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Տալ համաձայնություն Ստեփանավան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերը և խոտհարքները` ՀՀ կառավարության 28.10.2010 թվականի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով մինչև երեք տարի ժամկետով առանց մրցույթի համայնքի ղեկավարի կողմից համայնքի արոտ օգտագործողների և խոտհարք օգտագործողների հետ պայմանագրերի կնքելուն:
2. Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու վճարի չափը սահմանել տվյալ արոտավայրի կամ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար: |
Կողմ -9 ԱՍՐՅԱՆ ԳՈՌ ՃԱՎՐՈՒՇՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՉԵՐՔԵԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ ՌԵՎԱԶՅԱՆ ԽԱԼԱԹ ՍԱՀՐԱԴՅԱՆ ԷԴԳԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|