Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Պրոմեթեյ փողոց թիվ 2 վագոն-տնակի բնակիչ Վազիկ Սուղյանը Ստեփանավան համայնքի Ձորագետի կիրճում հատնաբերվել է մահացած վիճակում: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի բնակիչ Սուրեն Սահակյանը մահացել է ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքում: Վերջինիս մշտական բնակության վայրն է հանդիսացել Ստեփանավան համայնքը: Մահացածների հարազատները և ազգականները հրաժարվել են հուղարկավորության կազմակերպումից: Հաշվի առնելով տվյալ հանգամանքը Ստեփանավանի համայնքապետարանը պայմանավորվածություն է ձեռք բերել սգո ծառայություններ մատուցող Ա/Ձ Արսեն Մամաջանյանի հետ, որն էլ իրականացրել է հուղարկավորության արարողությունները, որի ընդհանուր գումարը կազմում է 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ կետով մատուցած ծառայության դիմաց Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Մատուցած ծառայության դիմաց Ա/Ձ Արսեն Մամաջանյանին տրամադրել 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |