Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու նպատակով` որոշում եմ.
1. Ստեղծել աճուրդային հանձնաժողով հետևյալ կազմով.
• Արմեն Գրիգորյան Ստեփանավան համայնքի ղեկավար-հանձնաժողովի նախագահ
• Անուշ Կիրակոսյան Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-աճուրդավար
• Մերի Խարազյան Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ- արձանագրող
Հանձնաժողովի անդամներ`
• Լևոն Քալանթարյան Ստեփանավան համայնքի ղեկավարի օգնական
• Արսեն Ավագյան Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղանտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ
• Էլմիրա Ռևազյան Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ
• Արթուր Սավթալյան Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական բնակավայրի ղեկավար
• Գևորգ Մանուկյան Ստեփանավան համայնքի Ուրասար վարչական բնակավայրի ղեկավար
• Սամվել Անտոնյան Ստեփանավան համայնքի Արմանիս վարչական բնակավայրի ղեկավար
• Արմեն Փ. Գրիգորյան Ստեփանավան համայնքի ավագանի
• Ջոն Կիրակոսյան Ստեփանավան համայնքի ավագանի
2. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ղեկավարի 19.09.2024 թվականի թիվ 891 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: