Հիմք ընդունելով «Երիտասարդության ուժը և առաջընթացը» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Արզումանյանի դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Զանգվածային լրատվամիջոցների և երիտասարդների միջոցով Ստեփանավան համայնքի զբոսաշրջային ուղիներն ու ենթակառուցվածքները լուսանկարների և տեսանյութերի միջոցով հանրայնացնելու, սոցիալական հարթակներում, թիրախային էջերում ու խմբերում իրազեկելու համար «Երիտասարդության ուժը և առաջընթացը» երիտասարդական հասարակական կազմակերպությանը տրամադրել 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ աջակցություն: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |