Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով՝ որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 30.01.2025թ. թիվ 136 որոշման 2-րդ կետը փոխարինել հետևյալ բովանդակությամբ․
Սույն որոշման 1-ին կետում նշված 0.07949 հա մակերեսով հողամասից 600.0 քմ օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Գագիկ Դիմիտրու Հովասափյանին, իսկ մինչև 15.05.2001թ. զբաղեցրած և առ այսօր օգտագործվող առանց իրավունք հաստատող փաստաթղթերի 194․9 քմ մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Գագիկ Դիմիտրու Հովասափյանին:
2. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 30.01.2025թ. թիվ 136 որոշման մեջ ավելացնել 3-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․
Հողամասի սահմանները որոշվում են «ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ ԿԱՄՍԱՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: