Հիմք ընդունելով Արամայիս Ալեքսանյանի դիմումը, 04.07.2003թ. սեղանամատյան թիվ 1256 համայնքային սեփականությանը պատկանղ հողային տարածքի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիրը, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 000050 վկայականը տրված 04.08.2003թ., ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին մասով, ՀՀ կառավարության 09.06.2005թ. 839-Ն որոշումը , ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածի և 66-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով ՏԻՄ-ի մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-երորդ կետով,ՀՀ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 627 հոդվածով, ՀՀ կառավարության պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին 12.04.2001թ. 286 որոշմամբ` ավագանին որոշում է`
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղում գտնվող` Արամայիս Ալեքսանյանին վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրված հողամասը, ՀՀ կառավարության 08.05.2003թ. N 585-Ն որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված է համայնքին որպես գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք 06-0106-0226-0001 ծածկագրով /հավելված N 2, եզրագիծ N 140/, որը մասնավորեցման ենթակա հողամաս է, ընդգրկված չէ ՀՀ Հողայի օրոնսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ուստի առաջնորդվելով վերը նշված օրենքներով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության 06-0106-0226-0001 ծածկագրից 0.58 հա հողամասը 88450 /ութսունութ հազար չորս հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Արամայիս Ալեքսանյանին:
2. Արամայիս Ալեքսանյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասն ուղղակի վաճառքով օտարելու առուվաճառքի պայմանագիր:
3. Իրավունքը ենթակա է պետական գրանցման ԱԳ Կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանումում: