Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Միքայել Աբովյանի 2025 թվականի հունիսի 23-ի հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով և Ստեփանավան համայնքի ավագանու 24.12.2024թ. թիվ 131-Ն որոշմամբ` որոշում եմ.
1. Ստեփանավան համայնքի Վիրահայոց փողոց թիվ 100/2 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Միքայել Աբովյանի հայտը բավարարել և նրան տալ տեխնիկական հեղուկների, քսայուղերի վաճառքի թույլտվություն 01.01.2025-31.12.2025թթ. ընթացիկ տարվա համար:
2. Հանձնարարել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Հ. Մովսիսյանին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: