|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 նոյեմբերի 2025 թվականի N 1230 |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 29.10.2025Թ. ԹԻՎ 1176 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով՝ որոշում եմ. 1.ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 29.10.2025թ. թիվ 1176 որոշման 1-ին կետում <<ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ>> ԱՁ-ն փոխարինել <<ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ>> ՍՊԸ-ով։ 2․ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 29.10.2025թ. թիվ 1176 որոշման 2-րդ կետը փոխարինել հետևյալ բովանդակությամբ․ Հաստատել՝ 06-007-0149-0011 կադաստրային ծածկագրի 0․060489 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն <<ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ>> ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագծի։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|