Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշումը, 18.12.2024 թվականի թիվ 18122024-06-0049, 18.08.2025 թվականի թիվ 18082025-06-0082 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Թույլատրել Ստեփանավան համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասերը՝ • Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան գյուղ Ուրասար 6-րդ փողոց 15 հողամաս հասցեում գտնվող 06-106-0006-0007 կադաստրային ծածկագրի 0.20693 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել՝ 3600000 /երեք միլիոն վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ: • Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Անտառային փողոց 4-րդ նրբանցք 12/2 հողամաս հասցեում գտնվող 06-007-0059-0047 կադաստրային ծածկագրի 0.04593 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել՝ 2350000 /երկու միլիոն երեք հարյուր հիթսուն հազար/ ՀՀ դրամ: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |