Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 53-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, 06-007-0750-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, 9.09924 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի գյուղատնտեսական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրել համայնքային սեփականություն հանդիսացող 06-007-0750-0004 կադաստրային ծածկագրով, 9.09924 հա մակերեսով հողամասը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 585-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով ՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 06-007-0750-0004 կադաստրային ծածկագրով, 9.09924 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը: Մեկնարկային գին սահմանել՝ 91000 /իննսունմեկ հազար/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner