Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արմեն Սաքանյանի 2024 թվականի նոյեմբերի 01-իհայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով և Ստեփանավան համայնքի ավագանու 23.01.2024թ. թիվ 03-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1.Ստեփանավան համայնքի Դեսինի փողոց թիվ 69 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Արմեն Սաքանյանի հայտը բավարարել և նրան տալ ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի համար՝ 01.10.2024-31.12.2024թթ.:
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հ. Մովսիսյանին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: