Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշումով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 30-րդ մասի պահանջով, հիմք ընդունելով 03.04.2024թ. 03042024-06-0076 սեփականության վկայականը, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 18.12.2024թ. թիվ 2/փ 519 դրական եզրակացությունը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Լոռու-5 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխությանը՝ Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրի վարչական սահմանում գտնվող 06-106-0133-0008 կադաստրային ծածակագրի 0.04 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի հողեր գործառնական նշանակության:
2. Նշված փոփոխություններն արտացոլել Ուրասար բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում, ՀՀ օրենսդությամբ սահմանված կարգով ապահովել Ուրասար բնակավայրի հաստատված գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: