Ստեփանավան համայնքի փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է հանձնել Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ: Հիմք ընդունելով «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 09.03.2006թ. թիվ 351-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` Թույլատրել համայնքի ղեկավարին Ստեփանավան համայնքի փաստաթղթերը հանձնել Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ (համաձայն 1 հավելվածի): |