Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով, 9-14-րդ հոդվածներով, 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով՝ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի տարածքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։ |