Հիմք ընդունելով Արմեն Զավենի Մելիքսեթյանի կողմից ներկայացված դիմումը, 27.12.2018թ. N 27122018-06-0065 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով՝ §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 213, 215 և 216 հոդվածներով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշմամբ համայնքի ավագնին որոշում է`
1. Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող 06-007-0742-0005 ծածկագրի տակ գտնվող 0.5 հա հողամասը սերվիտուտի իրավունքով տրամադրել Արմեն Զավենի Մելիքսեթյանին քամու էլեկտրակայան կառուցելու համար ուսումնասիրություններ կատարելու նպատակով:
2. Արմեն Զավենի Մելիքսեթյանի հետ սահմանված կարգով կնքել սերվիտուտի պայմանագիր 10 տարի ժամկետով:
3. Սերվիտուտի իրավունքի տարեկան վճարը սահմանել 85000 ՀՀ դրամ:
4. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել Արմեն Զավենի Մելիքսեթյանի հետ պայմանագրի կնքման գործընթցաը:
5. Արգելել սերվիտուտի իրավունքով տրամադրվող հողամասը օգտագործել այլ նպատակով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: