Հիմք ընդունելով Թամարա Ջեմշուտի Ղարիբյանի դիմումը, 17.11.2009թ. թիվ 2879 սեղանամատյանով հաստատված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիրը, 30.11.2011 թվականի N 2533188 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը, ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ և 64-րդ հոդվածներով և 66-րդ հոդվածի 3-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Ստեփանավան համայնքին սեփականության իրավունքով պատկանող և Թամարա Ջեմշուտի Ղարիբյանին 30.11.2011թ. թիվ 2533188 անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի համաձայն սեփականության իրավունքով պատկանող, Արևելյան փողոց 6/58ա հասցեի ավտոտնակի, կառուցապատման իրավունքով տրամադրված 0.002 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել՝ բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակությունից՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2. Համաձայն Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի և տարածքների գոտիավորման նախագծի հողամասը 2013 թվականից հետո չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, հողամասը չի գտնվում նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում: Հողամասի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Համայնքի ղեկավարին՝ գործող օրենսդրության համաձայն հողամասը ուղղակի վաճառքով օտարել Թամարա Ջեմշուտի Ղարիբյանին և սահմանված կարգով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
4. Հողամասի օտարման համար համայնքի բյուջե վճարել 10560.0 /տասը հազար հինգ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ:
5. Օտարման գործարքից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում: |