Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել ՀՀ ոստիկանության զոհված ծառայողի այրի՝ Ստեփանավան քաղաքի, Բաղրամյան փողոց թիվ 150 հասցեի բնակիչ՝ Լարիսա Միշայի Կարապետյանը իր երեխայի՝ Ալեքս Միքայելի Բաշոյանի մանկապարտեզի վարձավճարից ազատելու համար: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի ժամանակ զոհվել է վերջինիս ամուսինը՝ Միքայել Սամվելի Բաշոյանը: Երեխան՝ Ալեքս Միքայելի Բաշոյանը հաճախում է Ստեփանավան համայնքի « Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով Լարիսա Միշայի Կարապետյանի կողմից ներկայացված 13.01.2023թ. Կ-29 դիմումը, ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի ժամանակ զոհված ՀՀ ոստիկանության ծառայողի երեխա՝ Ալեքս Միքայելի Բաշոյանին (ծնված 27.02.2019թ., ծննդյան վկ. ԲԱ 089761) 2023 թվականի հունվար ամսից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ազատել մանկապարտեզի վարձավճարից: |