Այսօր: Երեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



08 սեպտեմբերի 2025 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, 06-106-0134-0045 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, 14.52486 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻՑ 12․09258 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 30 ՀՈՒԼԻՍԻ 2025Թ․ N 928 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին 17.05.2024թ. թիվ 46-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետի 21.05.2024թ․ թիվ 266-Ա որոշումը,  28․09․2022թ․ N 28092022-06-0075 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, <<ԳԵՈԿԱԴ>> ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագծերը  և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշմամբ՝ որոշում եմ

1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան հմայնքի սեփականությունը հանդիսացող 06-106-0134-0045 կադաստրային ծածակագրի, 14.52486 հա մակերեսով հողամասից առանձնացված 12․09258 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրից փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության:

2.Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ղեկավարի 30 հուլիսի 2025թ․ N 928 որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՐԱՀԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անուշ Կիրակոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner