Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 55-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հուլիսի 2019 թվականի N 55-Ա

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 12.04.2019Թ. ԹԻՎ 36-Ա ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ստեփանավան համայնքի ավագանու 12.04.2019թ. թիվ 36-Ա որոշմամբ հաստատվել է Հայատանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի քաղաքական, հայեցողական, աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների 2019թ. թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային նոր դրույքաչափերը: Ստեփանավան համայնքի ավագանու 26.06.2019թ. թիվ 43-Ա որոշմամբ ստեղծվել է «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որի գործունեության նպատակն է Ստեփանավան խոշորացված համայնքի վարչական տարածքում բարեկարգման, կանաչապատման և բնության ու շրջակա միջավայրի պահպանման, փողոցների և համայնքային սեփականություն հանդիսացող վայրերի գիշերային լուսավորության, գերեզմանատների գործունեության կազմակերպման ու պահպանման, աղբահանության և սանիտարական մաքրման, բնակ-կոմունալ ֆոնդի պահպանման և նորոգման, համայնքի տարածքում տրանսպորտային ենթակառուցվածքների պահպանման և նորոգման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը: Հաշվի առնելով, որ այսուհետ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները իրականացնելու է «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, ուստի անհրաժեշտություն է առաջացել Ստեփանավան համայնքի ավագանու 12.04.2019թ. թիվ 36-Ա որոշման թիվ 1 հավելվածում կատարել փոփոխություն: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է`

1. Ստեփանավան համայնքի ավագանու 12.04.2019թ. թիվ 36-Ա որոշման թիվ 1 հավելվածում կատարել փոփոխություն, այն է Հայատանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի քաղաքական, հայեցողական, աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանել` 58, հաստիքների թվաքանակը` 58:

2. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 12.04.2019թ. թիվ 36-Ա որոշման թիվ 1 հավելվածի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ բաժնի 4-րդ կետը` Աղբահանության հաշվառման հսկիչ 21 97000 97000

3. Փոփոխել Ստեփանավան համայնքի ավագանու 12.04.2019թ. թիվ 36-Ա որոշման թիվ 1 հավելվածի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ բաժնի 8-րդ կետը` Գանձող 5 74090 370450

4. Հաստատել 2019թ. Հայատանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի քաղաքական, հայեցողական, աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 1 հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -12

ԱՍՐՅԱՆ ԳՈՌ

ԽԱՆԲԵԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՃԱՎՐՈՒՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ՉԵՐՔԵԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ

ՌԵՎԱԶՅԱՆ ԽԱԼԱԹ

ՍԱՀՐԱԴՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.00 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner