Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օերնքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետիև«ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 31.32 հոդվածների համաձայն համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել համայնքի 2018թ. ճշտված բյուջեն - 497555.3277 հազ. դրամ
վարչական բյուջեի գծով – 472617.801 հազ. դրամ
ֆոնդային բյուջեի գծով – 24937.5267 հազ.դրամ
2. Հաստատել համայնքի 2018թ. բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների / կից ներկայացվում եկամուտների
ամփոփը/:
3. Հաստատել համայնքի 2018թ. բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման /կից
ներկայացվում է ծախսերի ամփոփը/:
4. Սահմանել, որ`
ա/ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները,
բ/ ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները հոդվածների միջև չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 10%-ը: