Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Ստեփանավան համայնքի, Չարենցի փողոց թիվ 48 հասցեում հաշվառված Լյոլյա Բաշոյանը (ծնված 03.10.1976թ. անձնագիր AV0357397): Վերջինիս մոտ հայտնաբերվել է ձախ կրծքագեղձի քաղցկեղ: Ստանում է քիմիաթերապիայի կուրսեր: Հետազոտությունից հետո անհրաժեշտ է ևս մեկ վիրահատություն (ներկայացված են բժշկական փաստաթղթերը): Լյոլյա Բաշոյանի առողջական խնդիրների պատճառով ընտանիքը հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում: Դրամական աջակցությանը անհրաժեշտ է բժշկական հետազոտության նպատակով: Հիմք ընդունելով Լյոլյա Բաշոյանի կողմից ներկայացված 07.06.2023թ. թիվ Բ-558 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Ստեփանավան համայնքի բնակիչ՝ Լյոլյա Բաշոյանին տրամադրել դրամական աջակցություն՝ 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ ։
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Լյոլյա Բաշոյանին վճարել հատկացված գումարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |