Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 28.11.2024 թվականի թիվ 1198 որոշման 1-ին կետի 2-րդ տողում նշված երեք սենյականոց բնակարան բառերը փոխարինել մեկ սենյականոց բնակարան բառերով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: