Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 6 կետով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով և 66 հոդվածի 4-րդ և 8-րդ կետերով և հիմք ընդունելով Աշոտ Վլադիմիրի Ասրյանի դիմումը, Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, 20.08.2021թ. թիվ 20082021-06-0032 և 03.11.2015թ. թիվ 03112015-06-0009 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը և այն հանգամանքը, որ 06-007-0332-0001 ծածկագրից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00592 հա հողամասը ընդգրկված է ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի N 570-Ն որոշմամբ համայնքին սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար: 2. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, թույլատրել համայնքի ղեկավարին ուղղակի վաճառքի ձևով, հողամասի տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, սեփականության իրավունքով օտարել՝ Աշոտ Վլադիմիրի Ասրյանին, քանի որ օտարվող հողամասը՝ գտնվում է Աշոտ Վլադիմիրի Ասրյանին համաձայն թիվ 20082021-06-0032 և 03.11.2015թ. թիվ 03112015-06-0009 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների, սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի միջև, որի չափը չի գերազանցում նրան պատկանող հողամասի չափից, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել /տրամադրել/ հրապարակային սակարկությունների միջոցով: 4. Համայնքի ղեկավարի սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո, օրենքով սահմանված կարգով իրականացնել նշված հողամասի օտարում: |