Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը աջակցելու համար, վերջին տարիներին, տարածքային կառավարման նախարարության ղեկավարությամբ գործում է համայնքների միությունը, որն իրականացնում է բազմաբնույթ միջոցառումներ` համայնքների զարգացման ծրագրի նպատակով: Միության անդամավճարը կազմում է տարեկան 134000 ՀՀ դրամ: Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է` 1. Վճարել համայնքների միության տարեկան անդամավճարը` 134000 ՀՀ դրամ գումարի չափով: |