Ստեփանավան համայնքի ավագանու 09.07.2019թ. թիվ 56-Ա որոշման թիվ 2 հավելվածով հաստատվել է «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող և ամրացվող գույքի կազմը: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Ստեփանավան համայնքի ավագանու 09.07.2019թ. թիվ 56-Ա որոշման թիվ 2 հավելվածում։ Հիմք ընդունելով 30.12.2010թ. թիվ 1764-Ա ՀՀ կառավարության որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1 մասի 21-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված գույքի կազմից հանել Բելոռուս 82.1 մակնիշի տրակտորը և մամլիչ բարդուցիչը։
2. Բելոռուս 82.1 մակնիշի տրակտորը և մամլիչ բարդուցիչը շահագործման նպատակով տրամադրել Ուրասար վարչական բնակավայրին։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |