Հիմք ընդունելով «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
- Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացում` սուբվենցիա ստանալու նպատակով 2018թ.-ին իրականացվող ծրագիրը, որն իր մեջ ներառում է.
- «Ստեփանավան համայնքի քաղաքային զբոսայգու հիմնանորոգում» տնտեսական զարգացման ծրագիրը - 25179800ՀՀ դրամ:
- Ներկայացնել ծրագրի իրականացման հայտը (մեկ հատ):
|