Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ՀՀ կառավարության 07.07.2005թ. թիվ 1099-Ն որոշումը, Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագիծը, 28.11.2019թ N 28112019-06-0058 և 19.12.2019թ. N 12122019-06-0030 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18 հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասերը, մեկնարկային գին սահմանելով հողամասի կադաստրային արժեքը (1 քմ արժեքը 528 ՀՀ դրամ):
• Ստեփանավան համայնքի 06-007-0116-0031 ծածկագրով, Դեսինի փողոցի 40/2 հասցեում գտնվող 0.06 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
• Ստեփանավան համայնքի 06-007-0070-0255 ծածկագրով, Իսահակյան փողոց 5-րդ փակուղի թիվ 1 հողամաս հասցեում գտնվող 0.05019 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը: |