Երաժշտական և արվեստի դպրոցներին ազգային, փողային և լարային նվագարանների գծով 2021 թվականի ուսուցման համար 2021 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներից «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 30.12.2020թ. թիվ 2215-Ն որոշման հավելված 5-ի աղյուսակ 9-ով սահմանված դպրոցների համամասնություններին համապատասխան՜ Ստեփանավանի արվեստի դպրոց ՀՈԱԿ-ին 44 սովորողի համար հատկացվել է տարեկան 9590,6 ՀՀ դրամ: 2022 թվականի հունվարի 24-ին կնքված պայմանագրի համաձայն՝ սովորողներին տրվող վարձավճարները կրճատվել է և դարձել է 23 սովորողի համար: 21 սովորողի ուսման վարձը փոխհատուցելու համար անհրաժեշտ է 195000 ՀՀ դրամ 2022 թվականի ուսումնական տարին ավարտելու համար: Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով պահանջներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել մինչև 2022 թվականի ուսումնական տարվա ավարտ 21 սովորողի հաշվով 195000 ՀՀ դրամի չափով վարձավճար չվճարվիլ (հավելվածները կցվում են):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Ներկայացնել կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանման գործողությունների ծրագիր՝ համայնքի ավագանու վերը հիշատակված որոշման ընդունման օրից երկու տարվա ընթացքում, և ներառել կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գաղափարները համապատասխան քաղաքականություններում, ռազմավարություններում և ծրագրերում: |