Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Ստեփանավան համայնքի Դեսինի փողոց թիվ 36/8 հասցեի բնակիչ Աիդա Գալստյանը (ծնված 03.08.1980թ. անձնագիր՝ AU 0534815): Վերջինիս քրոջ որդու՝ Ռուբիկ Գալստյանի մոտ՝ ծնված 02.01.1996թ..-ին, հայտնաբերվել է սուր լեյկոզ: Քրոջ որդու առողջական խնդրի պատճառով ընտանիքը հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում: Դրամական աջակցությունը անհրաժեշտ է բուժման ծախսերը հոգալու համար: Հիմք ընդունելով Աիդա Գալստյանի կողմից ներկայացված 23.06.2025թ. թիվ 1409 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ հոդվածի Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Ստեփանավան համայնքի բնակիչ՝ Աիդա Գալստյանին տրամադրել դրամական աջակցություն՝ 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |