|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 ապրիլի 2025 թվականի N 516 |
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, 06-051-0043-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, 1․26 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԳՅՈՒՂ ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ 8-ՐԴ ՓՈՂՈՑ 20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԱՆԱՍՆԱԳՈՄԸ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ԵՎ ՊԱՀԵՍՏԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 11.04.2025թ. թիվ 31-Ա որոշումը, 07.06.2010թ. N 08042025-06-0009 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը և ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ, 76-րդ և 78-րդ հոդվածներով՝ որոշում եմ. 1. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, մրցույթով 10 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել համայնքի սեփականությունը հանդիսացող, 06-051-0043-0001 կադաստրային ծածկագրով, 1․26 հա մակերեսով, մարզ Լոռի, համայնք Ստեփանավան գյուղ Կաթնաղբյուր 8-րդ փողոց 20 հողամաս հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը, հողամասում առկա 41․1 քմ մակերեսով պահեստը, 1641․9 քմ մակերեսով անասնագոմը և 1641․1 քմ մակերեսով անասնաշենքը: Մեկնարկային գին սահմանել 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ: 2. Հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում: 3. Ստեփանավանի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններն ու պահանջները: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|