Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 հոկտեմբերի 2024 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0007-0034 ԾԱԾԿԱԳՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՓՈՂՈՑ 5 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԸ ՃՇՏԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՒՑՎԱԾ ՊԱՐԻՍՊՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հիմք ընդունելով Գևորգ Էդվարդի Բաշոյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Հարությունյան փողոց 5 բնակելի տուն հասցեում ինքնակամ կառույցված պարիսպները օրինականացնելու խնդրանքը, 19.05.2022թ. N 19052022-06-0041 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 30.12.2023թ. թիվ 2023USSVTJ ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 20.12.2023թ.կազմված ինքնակամ կառույցների հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ պարիսպները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և քանի որ սխալ է հաշվարկված 19.05.2022թ. N 19052022-06-0041 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի հողամասի մակերեսը, ուստի ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ՝ որոշում եմ.

1. Ճշտել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք. Ստեփանավան Հարությունյան փողոց, 5 բնակելի տուն հասցեի, 06-007-0007-0034 կադաստրային ծածկագրի համաձայն թիվ 19052022-06-0041 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի հողամասի սահմանային չափերը և մակերեսը «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերի, ըստ որի հողամասի մակերեսը կազմում է 0.06818 հա, պետական գրանցում ստացած 0.0585 հա-ի փոխարեն:
2. Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Հարությունյան փողոց 5 բնակելի տուն հասցեի, Գևորգ Էդվարդի Բաշոյանին սեփականության իրավունքով պատկանող 06-007-0007-0034 կադաստրային ծածկագրի 0,06818 հա հողամասում գտնվող 6,06 քմ պարիսպները:
3. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել 6,06 քմ պարիսպների համար 20300 /քսան հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
4. Ինքնակամ կառուցված պարիսպների օրինականացման համար նախատեսված գումարը, վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001712 հաշվեհամարին:
5. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner