Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 90-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով, 01.06.2010թ. թիվ 186-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Ստեփանավան համայնքի Որասար գյուղի սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար Ստեփանավան համայնքի Որասար գյուղի վարչական սահմաններում գտնվող, համաձայն «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծերի 06-106-0114-0002 կադաստրային ծածկագրից առանձնացվող 3.6194 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի և 06-106-0114-0001 կադաստրային ծածկագրով 3.01 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն այլ անձանց պատկանելու վերաբերյալ որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, այն Հայաստանի Հանրապետության կառավարության 08.05. 2003թ. N 585-ն որոշմամբ չի ընդգրկվել համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, ուստի առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի 2-րդ գլխի 5-րդ կետով, նշված հողամասերի նկատմամբ ճանաչել համայնքի սեփականության իրավունքը և միացնել համայնքի հողային ֆոնդին:

2. Հողամասերի սահմանները որոշվում են «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերի:

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner