Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Սեդրակ Բաղդասարյանի 2025 թվականի փետրվարի 03-ի հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Ստեփանավան համայնքի ավագանու 24.12.2024թ.-ի թիվ 131-Ն որոշումը՝ որոշում եմ.
1. Ստեփանավան համայնքի Աշոտ Երկաթ 2բ հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Սեդրակ Բաղդասարյանի հայտը բավարարել և նրան տալ քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայությունների իրականացման թույլտվություն ընթացիկ տարվա համար 01.01.2025-31.12.2025թթ:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հ.Մովսիսյանին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը :
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: