Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել «Ինստեփանավան զարգացման հիմնադրամ»-ի /այսուհետ՝ ԻԶՀ /նախագահ Ռուբեն Խաչատրյանը և խնդրել, որ ԻԶՀ-ի կողմից իրականացվող «Նորարարական երիտասարդական կենտրոն» ծրագրի գործունեության շարունակությունը ապահովելու և համայնքում երիտասարդական կյանքի ակտիվացման ընթացքը կայուն պահելու նպատակով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել տարածք։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-687-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Ստեփանավան համայնքին համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 22012024-06-0012 ՀՀ վկայականի սեփականության իրավունքով պատկանող, մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Ս. Նշանի փողոց 17 հասցեով «Ստեփանավանի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում գտնվող 52 (հիսուներկու) քառակուսի մետր տարածքը անհատույց օգտագործման իրավունքով, 5 (հինգ) տարի ժամկետով, որպես Երիտասարդական կենտրոն տրամադրել «Ինստեփանավան զարգացման հիմնադրամ»-ին, ի դեմս տնօրեն Ռուբեն Խաչատրյանի։ 2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կողմերի միջև կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։ 3. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման։ |