Հիմք ընդունելով Ալեքսեյ Միշաի Բաբլումյանի կողմից 26.09.2025թ. ներկայացված թիվ 2238 դիմումը «Տիգրան Բաշոյան Ալեքսանդրի» ԱՁ -ի կողմից տրամադրված տեղագրական հատակագիծը, 05.09.2025թ. տրված ըստ օրենքի ժառանգության վկայագիրը՝ նոտարական ակտի կոդ 863-20250905-84-9361359, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 06011LCZCQWQ ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ․
1. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, քաղաք Ստեփանավան հասցեով 06-007-0133-0034 կադաստրային ծածկագրում գտնվող անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, քաղաք Ստեփանավան Վ. Համբարձումյան փողոց 22 հողամաս:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: