Ծնվել է 1974թ. հոկտեմբերի 16-ին, Ստեփանավան քաղաքում:
1981-1991 թթ. սովորել և ավարտել է Ստեփանավանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1993-1994 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
1995-1999թթ. սովորել և ավարտել է Ստեփանավանի տնտեսաիրավագիտական համալսարանի ֆինանսներ և վարկ բաժինը` ստանալով տնտեսագետ ֆինանսիստի որակավորում:
2007-2008թթ. սովորել և ավարտել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը՝ շնորհվել է կառավարման բակալավրի աստիճան` «Կառավարում» մասնագիտությամբ:
2012թ. վերապատրաստվել է «Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայում՝ «Պետական և տեղական կառավարում» որակավորմամբ :
2000-2010 թթ. աշխատել է ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության Ստեփանավանի սոցիալական ապահովության տարածքային բաժնում՝ որպես բաժնի պետ:
2010-2012 թթ. աշխատել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Տաշիրի տարածքային հարկային տեսչությունում՝ որպես տեսչության պետ:
2012-2020 թթ. աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ Ստեփանավանի ծառայությունում՝ որպես ծառայության պետ:
2020 թ. նոյեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
2021թ․ նոյեմբերի 25-ից ստանձնել է Ստեփանավան համայնքի ղեկավարի լիազորությունները
Ամուսնացած է, ունի 3 դուստր: |