Բովանդակություն * | Անցնող շաբաթվա ընթացքում Ստեփանավանի համայնքապետարանի ստորաբաժանումների աշխատակիցները համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանին են ներկայացրել կիսամյակային աշխատանքային հաշվետվությունները: Համայնքապետարանի յուրաքանչյուր աշխատակցի հետ քննարկվել են աշխատանքային գործունեությանն առնչվող հարցերը, պարտավորություններն ու աշխատանքի հստակ բաժանումը, արդյունավետությունը, զբաղվածությունն ու բարեխիղճ մոտեցումը, ինչպես նաև վեր են հանվել և արձանագրվել թերացումներն ու բացթողումները: |