Խնդիր → Տրանսպորտ և ճանապարհներ
Համառոտ նկարագրություն`
Հարգելի համայնքապետարանի աշխատակիցներ,
Ես` Ստեփանավան համայնքի բնակիչ Նարեկ Չիլինգարյանս ցանկանում եմ տեղեկացնել համայնքի փողոցների( Դեսին, Ռումինական, Ռաֆֆի, Պրոմեթևս) ասֆալտապատման վերաբերյալ։
Մեր համայնքի որոշ հատվածներում ճանապարհների վիճակը շատ վատ է, ինչը դժվարեցնում է թե՜ հետիոտների, թե՜ մեքենաների շարժը։Հատկապես,(Ռումինականը, Րաֆֆին, Դեսին և Պրոմեթևս), որտեղ առկա են փոսեր և վնասված հատվածներ, ինչը կարող է վտանգավոր լինել վարորդների և բնակիչների համար։
Կարծում եմ, որ ասֆալտապատման աշխատանքները կնպաստեն համայնքի բարեկարգմանը, երթևեկությանը, անվտանգությանը և բնակիչների կյանքի որակի բարելավմանը։ Հետևաբար, խնդրում ենք քննարկել այս հարցը և հնարավորության դեպքում ներառել այն ձեր առաքիկա ծրագրերում։
Նախապես շնորհակալություն։
Խնդրի հասցեն`
Րաֆֆի փողոց
Ներկայացման ամսաթիվ`
23/03/2025 15:51