Հիմք ընդունելով Կամսար Սուրենի Չատինյանի կողմից 27.06.2025թ. ներկայացված թիվ 1452 դիմումը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15.03.1991թ. թիվ 2 որոշումից քաղվածքը, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, 10.06.2025թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցված գրանցամատյանում 3197 համարով, թիվ 37389 Հողի սեփականության իրավունքի պետական ակտը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, ՀՀ 510-Ն օրենքով` որոշում եմ.
1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 06-007-0509-0016 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, ըստ փաստացի չափագրման 4.30679 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի հողհատկացման փաստաթղթերի հիմքերը:
ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 06-007-0509-0016 կադաստրային ծածկագրի տակ գտվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի մակերեսը՝ 4.30679 հա
բ/ Հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Կամսար Սուրենի Չատինյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: