Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշումը, ՀՀ կառավարության 30.11.2006 թ․ թիվ 1724-Ն որոշումը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծը՝ որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 06-007-0037-0001 կադաստրային ծածակագրի հողամասից առանձնացված 0.00223 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի ֆոնդ:
2. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. 06-007-0037-0001 կադաստրային ծածակագրի հողամասից առանձնացված 0.00223 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքը:
4. Հողամասի սահմանները որոշվում են «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
5. Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: