«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 31. 32 հոդվածների համաձայն համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել համայնքի 2018թ. ճշտված բյուջեն - 454296.4027 հազ. դրամ
վարչական բյուջեի գծով – 423511.601 հազ. դրամ
ֆոնդային բյուջեի գծով – 30784.8017 հազ. դրամ
2. Հաստատել համայնքի 2018թ. բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների / կից ներկայացվում է եկամուտների ամփոփը/:
3. Հաստատել համայնքի 2018թ. բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման /կից ներկայացվում է ծախսերի ամփոփը/:
4. Սահմանել, որ`
ա/ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները,
բ/ ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները հոդվածների միջև չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 10%-ը: