Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք Արցախից բռնի տեղահանված՝ Լիլիա Ռոմիկի Ավանեսյանը մահացել է 07.10.2023 թվականին:
Մահացածների հարազատները և ազգականները հուղարկավորության և սգո ծախսերը հոգալու համար գումար չեն ունեցել:
Հաշվի առնելով տվյալ հանգամանքը Ստեփանավանի համայնքապետարանը պայմանավորվածություն է ձեռք բերել սգո ծառայություններ մատուցող Ա/Ձ Սեդրակ բաղդասարյանի հետ, որն էլ իրականացրել է հուղարկավորության արարողությունները, որի ընդհանուր գումարը կազմում է 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ կետով մատուցած ծառայության դիմաց Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Մատուցած ծառայության դիմաց Ա/Ձ Սեդրակ Բաղդասարյանին տրամադրել 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: