Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 56
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՄԱՆԻՍ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՓՈՂՈՑ 1 ՏՈՒՆ 5 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՄԱՆ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Արմանիս վարչական բնակավայրի բնակիչ Արման Անտոնյանը և ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Ստեփանավանի մանկապատանեկան մարզադպրոց և ժամանցային կենտրոն» ՀՈԱԿ-ի՝ տնօրեն Արտակ Սաքանյանը խնդրելով մարզադպրոցի սան՝ Համլետ Անտոնյանին աջակցել, որպեսզի Իտալիայի Վենետիկ քաղաքում մասնակցի Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությանը, ճանապարհավճարի և կեցության համար անհրաժեշտ է 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ։
  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է

1. Ըմբշամարտի մարզիկ Համլետ Անտոնյանի ծնողին՝ Արման Անտոնյանին, որդու Եվրոպայի ըմբշամարտի ազատ ոճի առաջնությանը մասնակցելու համար հատկացնել 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ ճանապարհավճարի և կեցության համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner