|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 ապրիլի 2025 թվականի N 508 |
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, 06-007-0624-0020 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0․67683 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 12.07.2024թ. թիվ 91-Ա և 11.04.2025թ. թիվ 32-Ա որոշումները, 03.06.2024թ. N 03062024-06-0075 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը և ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ, 76-րդ և 78-րդ հոդվածներով՝ որոշում եմ. 1. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, մրցույթով 5 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել համայնքի սեփականությունը հանդիսացող, 06-007-0624-0020 կադաստրային ծածկագրով, 0․67683 հա մակերեսով, մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. հողամաս հասցեում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը: Մեկնարկային գին սահմանել 11000 /տասնմեկ հազար/ ՀՀ դրամ: 2. Հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում: 3. Ստեփանավանի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններն ու պահանջները: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|