Բովանդակություն * | «Ստեփանավանը պետք է լինի ամենամաքուր և կանաչ համայնքներից մեկը» Սա Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հաստատուն ցանկությունն է, որի մասին նա հերթական անգամ խոսեց այսօր «Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում: Մանրամասնորեն անդրադարձ կատարելով «Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատանքներին՝ համայնքի ղեկավարը խոսեց հաստիքացուցակում կատարված փոփոխությունների մասին, որտեղ ընդգծեց հատկապես աշխատանքային պարտականությունների հստակեցման կարևորությունը: ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ քննարկվեցին աշխատանքային գործունեության ընթացքում առաջացած խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին, որոնց շրջանակներում համայնքի ղեկավարի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: |