Հիմք ընդունելով Սամվել Սերգեյի Հովակիմյանի կողմից 13.11.2024թ. ներկայացված Հ-1318 դիմումը, 19.06.2006թ. տրված թիվ 2135839 և 2135840 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականները, անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը նոտարական ակտի կոդ՝ 866-20241104-4-8486715, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 06011M8JCNGA ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ` որոշում եմ.
1. Մարզ Լոռի համայնք Ստեփանավան ք. Ստեփանավան Միքայելյան փողոց 22ա և մարզ Լոռի համայնք Ստեփանավան ք. Ստեփանավան Միքայելյան փողոց 22ա հասցեներով անշարժ գույքերի միավորման արդյունքում առաջացած՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.097 հա հողամասին և հողամասում առկա 248.6 քմ ներքին մակերեսով անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե` ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք ք. Ստեփանավան Կոմիտասի փողոց 27 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: