Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ Հրահատ Աբրահամյանին է դիմել՝ Ստեփանավան քաղաքի, Բաղրամյան փողոց թիվ 122/1 հասցեի բնակիչ՝ Ռաֆիկ Պավլիկի Մամաջանյանը իր երեխայի՝ Սոֆի Ռաֆիկի Մամաջանյանի մանկապարտեզի վարձավճարից ազատելու համար: Նա արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, վիրավորվել է, ունի հաշմանդամություն: Երեխան՝ Սոֆի Ռաֆիկի Մամաջանյանը հաճախում է Ստեփանավան համայնքի թիվ 4 մանկապարտեզ ՀՈԱԿ: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով Ռաֆիկ Պավլիկի Մամաջանյանի կողմից ներկայացված 29.06.2022թ. թիվ Մ-419 դիմումը, ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողի երեխա՝ Սոֆի Ռաֆիկի Մամաջանյանին 2022 թվականի հուլիս ամսից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ազատել մանկապարտեզի վարձավճարից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |